Բազմաշահառու խմբի կողմից աշխատանքային խմբերի ձևավորմանը նվիրված աշխատանքային քննարկում

23.02.26
Բազմաշահառու խմբի կողմից աշխատանքային խմբերի ձևավորմանը նվիրված աշխատանքային քննարկում

Հայաստանի ԱՃԹՆ 2025-2026 թվականների Աշխատանքային ծրագրի միջոցառումների իրականացման նպատակով  աշխատանքային խմբերի  ստեղծման վերաբերյալ ստացված առաջարկությունները քննարկելու և ամփոփելու համար 2026թ. մարտի 23–ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարարի տեղակալ, ԲՇԽ անդամ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ԱՃԹՆ-ի ԲՇԽ-ի խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը:

Հանդիպմանը  մասնակցում էին ԱՃԹՆ-ի Բազմաշահառու խմբի  ընդերքօգտագործողների խմբակցությունը ներկայացնող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանը, Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը,  Կայուն զարգացման գծով տնօրեն տեղակալներ Աննա Սաղաբալյանը, Տարոն  Նավասարդյանը, «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի տնօրեն Ներսես Կարամանուկյանը, «ԱՍՍԱՏ Մ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Օսիկյանը, քաղաքացիական հասարակության խմբակցությունը ներկայացնող  «Էկոլոգիական իրավունք» ՀԿ Նախագահ Արթուր Գրիգորյանը, «Հաջողակ կին» ՀԿ նախագահ Հռիփսիմե Քոչարյանը,  քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը, ինչպես նաև  ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար, ազգային համակարգող Հասմիկ Մանուկյանը և քարտուղարության փորձագետ Լիլիթ Բեգջանյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը,  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Քաղաքականության մշակման բաժնի պետ Սեդա Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում խմբակցությունների ներկայացուցիչները արտահայտեցին աշխատանքային խմբերի վերաբերյալ իրենց առաջարկությունները հիմնավորող փաստարկները,  անդրադառնալով նաև այդ խմբերի աշխատանքի բովանդակությանը, կառուցվածքին և իրականացման ձևաչափին։  ՏԿԵ նախարարի տեղակալ Ա.Վարդանյանը նշեց, որ խմբակցությունների նպատակը պետք է լինի առավելագույն օպտիմալ և արդյունավետ գործող աշխատանքային խմբի ստեղծումը, անկախ դրանց թվից:որի աշխատանքների շրջանակը   ԱՃԹՆ ազգային համակարգող Հ.Մանուկյանը պարզաբանումներ ներկայացրեց աշխատանքային խմբերի գործունեության նախորդ փորձից, զուգահեռներ տարավ խմբերի գործունեության և ԱՃԹՆ միջազգային խորհրդի կոմիտեների միջև, ընդգծելով, որ աշխատանքային խումբն ինքը կարող է սահմանել խմբի աշխատանքների շրջանակը, հանդիպումների հաճախականությունը և աշխատանքի եղանակը:

 

Ծավալված մտքերի փոխանակումը և տեսակետների քննարկումը անցավ կառուցողական և աշխատանքային մթնոլորտում: Արդյունքում որոշվեց ձևավորել  առայժմ մեկ աշխատանքային խումբ, որի առաջնային նպատակը կլինի Հայաստանի վավերացման հաշվետվություններում և տարեկան զեկույցներում արձանագրված բացերի վերացումը, ինչպես նաև խմբի հայեցողությամբ՝ ավելի լայն ինստիտուցիոնալ և իրավական հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և ԲՇԽ-ին ներկայացումը ԲՇԽ-ին: